
Նոյեմբերի 13-ին, ժամը 08.00-ի սահմաններում, “Նիսսան” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ավանի Խուդյակովի փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նոյեմբերի 13-ին, ժամը 21.30-ի սահմաններում, “ՎԱԶ-21061” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Նալբանդյան փողոցի թիվ 32 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Երկու դեպքում էլ կատարվում է քննություն: