անչափահասը պետք է բացատրություն տա հոգեբանի ու մանկավարժի ներկայությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդես է եկել “Ընտանեկան բռնության մասին” ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ մի շարք առաջարկություններով։ Այս մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պաշտոնական կայքը:
Այս առաջարկներով նախատեսվում է սահմանել անչափահասներից բացատրություններ վերցնելու հատուկ կարգ, համաձայն որի՝ այն կարող է իրականացվել անչափահասի օրինական ներկայացուցչի ներկայությամբ` Ոստիկանության անչափահասների գործերով համապատասխան ստորաբաժանման աշխատակցի կամ հոգեբանի/մանկավարժի պարտադիր ներկայությամբ` հաշվի առնելով, որ ընտանեկան բռնությունները երեխայի վրա ունենում են ծանր և հոգեճնշող ազդեցություն:
Առաջարկվում է նաև “Թեժ գիծ” նախատեսող դրույթում ամրագրել, որ այն լինի “շուրջօրյա”։
Սա հիմնավորվում է միջազգային փորձով, համաձայն որի` ընտանեկան բռնության կանխարգելման, անձանց պաշտպանության, նրանց հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու նպատակով ստեղծված ,Թեժ գիծե ծառայությունները շուրջօրյա են։
Առաջարկվում է նաև օրենքի նախագծում ներառել ՄԱԿ-ի 2010-ի՝ “Կանանց նկատմամբ բռնության մասին տեղեկատուի ամրագրումը”, համաձայն որի կանանց նկատմամբ բռնությունը համարվում է մարդու իրավունքների ոտնահարում, և որ՝ “Ոևչ սովորույթները, ոևչ ավանդույթները և ոևչ էլ կրոնական հայացքները չեն կարող օգտագործվել որպես կնոջ նկատմամբ բռնության արդարացում”:
Որպես “Ընտանեկան բռնությունը կանխարգելող հատուկ մեխանիզմների տեսակներ են” նշվում՝ պաշտոնական նախազգուշացումը, արտակարգ միջամտության որոշումը, պաշտպանական որոշումը:
 




Լրահոս