
Նոյեմբերի 13-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոցում “Մերսեդես” մակնիշի ավտոմեքենա է այրվում: Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 23.35-ին: Պատճառված նյութական վնասի չափը կազմում է 2.000.000 դրամ: Պարզվել է, որ “Մերսեդեսը” Սասունցի Դավթի փողոցում գտնվող բենզալցակայանի դիմաց բախվել է “Տոյոտա Լանդ Կրաուզեր” մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով էլ այրվել է, իսկ վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: