Մշակութային բաց դասեր՝ Երևանի արվեստագիտական կրթօջախներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցները ուսումնական տարվա ավարտը ազդարարել են յուրօրինակ միջոցառմամբ՝ մշակութային կրթօջախների շենքերի առջև անցկացված մշակութային բաց դասով։ Բոլոր դպրոցներում միջոցառումն անցկացվել է միաժամանակ՝ 11։00-14։00-ն։

«Երևանյան մշակութային բաց դաս» խորագրով նախաձեռնությանը մասնակցել են Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների բոլոր բաժինները՝ կերպարվեստի, պարարվեստի, երաժշտական։ Մշակութային կրթօջախների սաները նվագել են բացօթյա համերգում, որի ունկնդիրներն են եղել ոչ միայն ծնողնեը, այլև անցորդները, ովքեր միաժամանակ հետևել են կերպարվեստի դասարանների աշակերտների ստեղծագործելու ընթացքին և սաների հրավերով փորձել են նկարել ու կավե առարկաներ պատրաստել։

«Երևանյան մշակութային բաց դաս»-ը «Երևանյան ամառ 2015» ծրագրի երկրորդ օրվա միջոցառումներից է։ Նախաձեռնությանը մասնակցել են նաև բոլոր վարչական շրջանների մշակութային տները, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնները։




Լրահոս