ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը ՀՀ Ազգային ժողովում Հանրապետական խմբակցության հետ մոտ 3,5 ժամ քննարկում էր էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցը: Քննարկմանը ներկա էին նաև Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ու Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Հանդիպումից հետո Բիբինը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Այն հարցին, թե ինչ եք որոշել, նա պատասխանեց. «Ոչինչ չենք որոշել»: Իսկ այն հարցին, թե ձեզ ծանո՞թ է հայ բնակչության դիրքորոշումը թանկացման հարցով, Բիբինը նշեց. «Ոչ»:
Նա հրաժարվեց պատասխանել թանկացման պատճառներին, իր աշխատավարձին և ՀԷՑ-ի թույլ տված ճոխություններին վերաբերող հարցերին: