
«Նապոլի»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինը կլքի ներկայիս ակումբն առաջիկա օրերին: Հայտնի է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալ»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ արգենտինացի ֆուտբոլիստը կհեռանա իտալական ակումբից, եթե այն չնվաճի Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության ուղեգիր: