Beeline-ը հայտարարում է Տարածքային վաճառքների մենեջերների հավաքագրման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է Տարածքային վաճառքների մենեջերների հավաքագրման մասին՝ ինտերնետ ծառայությունների, մասնավորապես, FTTB տեխնոլոգիայով օպտիկամանրաթելային «Beeline ինտերնետ» ծառայության վաճառքի նոր ծրագրում աշխատելու համար:

Աշխատանքը հիմնականում նախատեսված է ուսանողների համար: Այն ենթադրում է ճկուն ժամանակացույց, գումար վաստակելու հնարավորություն` համատեղելով ուսումը և աշխատանքը, ինչպես նաև անվճար դասընթացներ, աշխատանքի արժեքավոր փորձ և երկրի հեռահաղորդակցության խոշորագույն ընկերությունում կարիերայի աճի հնարավորություն:

Ծրագրի մասնակիցների համար նախատեսված դասընթացի շրջանակում Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը նշեց. «FTTB տեխնոլոգիայով օպտիկամանրաթելային «Beeline ինտերնետ» ծառայությունը համակարգված կերպով ընդլայնվում է դեպի նոր շրջաններ` ներգրավելով նոր շինություններ և բազմահարկ շենքեր: Beeline ժամանակակից գերարագ օպտիկամանրաթելային ինտերնետը շուկայում լավագույն առաջարկներից է, և մենք հատուկ ուշադրություն կհատկացնենք նրա շուտափույթ ընդլայնմանը: Այս նպատակով մենք հրավիրում ենք շփվող, նպատակասլաց և ինքնավստահ ուսանողների` փորձելու իրենց ուժերն այս ծրագրում և դառնալու Beeline թիմի մի մասը»:

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը [email protected] էլեկտրոնային հասցեին: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010-267764 հեռախոսահամարին։




Լրահոս