
ԱՄՆ-ում սեփական տանը մահացած են գտել Դենիս Ավներին, ով ամբողջ աշխարհում հայտնի է որպես “մարդ-վագր” եւ գրանցվել է Գինեսի Ռեկորդների գրքում սեփական մարմինը մաքսիմալ քանակությամբ ձեւափոխումների ենթարկելու համար,-գրում է Life News-ը։ Ողջ կյանքում նա երազել է վագր դառնալ եւ իր նպատակին հասնելու համար փոխակերպել է դեմքի ձեւը, բեղիկներ են փոխպատվաստվել, արհեստական ժանիքներ դրվել, սրվել են ատամները: Նրա մարմնին շերտերի տեսքով դաջվածքներ են արվել, անգամ մեխանիկական պոչ է ունեցել: Բացի այդ, Անվերը “վագրային” կենսակերպ է վարել, ծառեր է մագլցել եւ հում մսով սնվել: Ոստիկանները դեռեւս չեն պարզել Ավների մահվան պատճառը, սակայն ենթադրվում է, որ 54-ամյա տղամարդն ինքնասպան է եղել։