Վթար Երևան-Սևան ճանապարհին. տուժածների վիճակը միջին ծանրության է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 2-ին, ժամը 13.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին` արծվի արձանի մոտակայում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 14-րդ կմ-ում բախվել են “Վազ 2108” մակնիշի 35 TD 833 պ/հ (վարորդ` Ա. Ա., ծնվ. 1980թ) և “ՈՒազ” մակնիշի 43 OT 157 պ/հ (վարորդ` Ռ. Ա. ծնվ. 1962թ) ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տուժածներ Ա.Ա.-ին և Ռ.Ա.-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Ա.Ա.-ն և Ռ.Ա.-ն տեղափոհվել են Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:




Լրահոս