Ռուզաննա Խաչատրյանի հայցերն ընդդեմ ԶԼՄ-ների առանձնացվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ` Ռուզաննա Խաչատրյանի հայցն ընդդեմ  hzham.am լրատվական կայքի առանձնացված է «Հրապարակ» օրաթերթի դեմ հայցից: «Հրապարակ» օրաթերթի մասով գործը քննելու է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, իսկ hzham.am-ի մասով գործը գտնվում է նույն դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանի վարույթում:

Հիշեցնենք, որ մայիսի 21-ին «Հրապարակ»-ը տպագրել էր «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածը, որում անդրադարձ կա hzham.am կայքում տեղադրված Սեյրան Օհանյանի և Ռուզաննա Խաչատրյանի ծանոթության պատմությունը, նաև 2002 թվականին տեղի ունեցած մի վթարի, որի արդյունքում, ըստ նույն կայքի, մահացել է Ռուզաննա Խաչատրյանի մտերիմ ընկերը, իսկ ղեկին հարբած Ռուզաննա Խաչատրյանն է եղել: Նախարարի կինը հերքել է այս տեղեկությունը, ինչը ևս տեղ է գտել հոդվածում: Սակայն Ռ. Խաչատրյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը համարում է, որ «Հրապարակը» զրպարտել է իր վստահորդին և չի ճշտել նրանից այս տեղեկությունը:




Լրահոս