«Եվգենի Բիբինին ասվել է այն, ինչ պետք էր». Վահրամ Բաղդասարյանը հանդիպումից մանրամասներ ներկայացրեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բավական տեսակետներ կային, բոլոր կողմերը հարցեր բարձրացրեցին: Այս մասին ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի հետ հանդիպումից հետո նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ ՀՀԿ խմբակցությունն առաջիկայում նիստ կգումարի՝ էլկտրաէներգիայի սակագնի հարցով միասնական տեսակետ ունենալու համար: «Կսպասենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին, կլինեն լսումներ: Դրանից առաջ ՀՀԿ-ն պետք է ունենա իր դիրքորոշումը, որովհետև և լավ բանի, և վատ բանի պատասխանատուն ՀՀԿ-ն է»,- հայտնեց նա:

«Նրանք ուսումնասիրում են փաստերը, և այն օբյեկտիվ փաստարկները, որոնք կլինեն, այդ փաստարկների շրջանակներում հանձնաժողովը կկայացնի իր որոշումը: Եվգենի Բիբինին ասվել է այն, ինչ պետք էր: Ինքն առայժմ հիմնավորումներ չտվեց: Բոլոր հարցերը քննարկվել են, իսկ շքեղության ծախսերից որևէ մեկը չի կարող մտնել սակագնի մեջ», – նշեց Բաղդասարյանը:




Լրահոս