ՀՕՖ-ի հայաստանյան մասնաճյուղից տեղեկացնում են, որ սիրիահայերի բիզնեսները ներկայացնելու համար նոր հարթակ է ստեղծվել:
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Այո» բազմաֆինանսավորման հարթակը եւս մի ծրագիր է ավարտել: «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ իրականացվող ծրագիրը նպատակ ունի օգնելու Սիրիայի հակամարտության պատճառով Հայաստան եկած հայերին հեշտությամբ հաստատվել հայրենիքում:
Վերջին 4 տարիներին Սիրիայից Հայաստան եկած փախստականներից շատերը սկսել են գործարարությամբ զբաղվել, որոնց օգնելու համար էլ ստեղծվել է «Այո»-ի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համատեղ` նոր ինտերնետ-հարթակը` www.siramark.am: Siramark – Syrian Market` սիրիական շուկա, անվանմամբ նորաստեղծ կայքի միջոցով հեշտությամբ կարելի է տեղեկություններ գտնել սիրիահայ փախստականների բիզնեսների վերաբերյալ:
Տեղեկությունները պարունակում են` կոնտակտային տվյալներ, գործարարի մասին ինֆորմացիա, լուսանկարներ կամ տեսանյութեր նրա բիզնեսի վերաբերյալ։
Հուսով ենք` Siramark-ը ավելի տեսանելի կդարձնի սիրիահայերին հայկական շուկայում` ցուցադրելով նաեւ նրանց անցած ուղին ու օգնելով նրանց վերգտնել իրենց տունը հայրենիքում»։