Բրիտանացին ազազրկվել է՝ կատվին չորացնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի բնակիչ Ալան Ստոտոնին դատապարտել են 56 օրվա կալանքի այն բանի համար, որ կատվին դրել էր չորացնող սարքի մեջ և այն միացրել 12 վայրկյանով: Փրինցես անունով կատվի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել 2012թ. հուլիսին: Այն ժամանակ արեւելյան Անգլիայի բնակիչը համացանցային ֆորումում կատվին չորացնելու տեսագրությունն էր տեղադրել: Nitroazza-ի օգտատերերը խնդրել են ֆորումի այցելուներին դիտել տեսագրությունը և կարծիք հայտնել: Տեսանյութը, սակայն, ավելի շատ բացասական արձագանք էր ունեցել: Nitroazza-ն ներողություն էր խնդրել եւ հեռացրել հոլովակը: Սակայն օգտվողներից մեկը տեսանյութի “սքրինշոթը” հանձնել էր կենդանիների պաշտպանության ծառայությանը: Հետաքննության  արդյունքում պարզվել է, որ Փրինցեսը պատկանել է Ստոտոնի ընկերուհուն, որը դեպքից հետո լքել է նրան: Դատարանի որոշմամբ՝  Ստոտոնին մինչեւ կյանքի վերջ արգելվել է ընտանի կենդանի պահելը:




Լրահոս