
ԱՄՆ-ի Ալյասկա նահանգի Կատմայիի ազգային պարկում 2 արջ “բռնցքամարտել” են “ճաշի”՝ պատճառով,- գրում է Daily Mail-ը: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ արջերից մեկը գողացել է մյուսի բռնած ձուկը: Արջերն ունեցել են 8 ֆուտ` 2,4 մ հասակ, եղել են մոտ 6 տարեկան: Ճապոնացի լուսանկարիչը, ով մոտակայքում է եղել նկարել է արջերին: