Այսօր` հունիսի 3-ին, փիլիսոփա, հրեական ծագմամբ գերմանացի գրող Ֆրանց Կաֆկայի մահվան օրն է: Կաֆկայի հիմնական ստեղծագործություններն են վեպերը (Դատավարություն, Դղյակը, Կերպարանափոխություն) և բազմաթիվ պատմվածքներ։ Կաֆկայի ստեղծագոծությունների մեծամասնությունը տպագրվել են հեղնիակի մահից հետո։ Հակառակ Կաֆկայի կտակի, հեղինակի մերձավոր Մաքս Բրոդը հրատարակում է Կաֆկայի ձեռագրերը, որը համաշխարհային ճանաչում է բերում հեղինակին։
Ֆրանց Կաֆկան ծնվել է 1883 թ. հուլիսի 3-ին Պրահայում։ Կաֆկայի հայրը՝ Հերման Կաֆկան (1852-1931) և մայրը՝Յուլիա Կաֆկան (Օրիորդական ազգանունը՝ Լյովի գերմ.՝ Löwy) ազգությամբ հրեաներ էին։ Հայրը սկզբից աշխատում էր որպես ճանապարհորդական խորհրդատու, իսկ հետագայում զբաղվում էր արդուզարդի վաճառքով։ Մայրը Յուլիա Կաֆկան ծագում էր Պոդիբրադ քաղաքի հարուստ ընտանիքներից մեկից, ավելի կրթված էր, քան ամուսինը և ամուսնու բյուրոյում օրական ընդհուպ մինչև 12 ժամ կատարում էր խորհրդատվական աշխատանք ։ [6] Ֆրանց Կաֆկան ընտանիքի անդրանիկ որդին էր։
Կաֆկան մոտ 5 տարեկանում
Նրանից հետո ծնված երկու եղբայրները մահանում են փոքր տարիքում, իսկ կրտսեր երեք քույրերը՝ Գաբրիելլե (էլլի) Կաֆկան (1889-1941), Վալերի (Վալլի) Կաֆկան, (1890 – 1942) և Օտիլի (Օտտլա) Կաֆկան (1892-1943) հետագայում տարվում են համակենտրոնացման ճամբար, որտեղ և վախճանվում են։
Կաֆկայի ծնողները աշխատանքի բերումով անընդհատ բացակայում էին, և երեխաները հիմնականում դաստիարակվում են ծառայողների կողմից։ Կաֆկայի մայրենի լեզուն գերմաներենն էր, ինչպես այդ ժամանակ Պրահայի բնակչության մոտ 10 տոկոսինը, սակայն ծնողների նման տիրապետում էր նաև չեխերենին։ 1889-1893 թթ. Կաֆկան հաճախում է Գերմանական պատանիների դպրոց միայն տղաների համար „Deutsche Knabenschule“ Պրահայի Ֆլայշմարկտում։ Հետո տեղափոխվում է պատմական Պրահայի պետական հումանիտար գիմնազիա, որտեղ դասավանդվում էր գերմաներեն լեզվով։ Որպես գրող Կաֆկան դրսևորվում է արդեն 15 տարեկանում։
Կաֆկայի վաղ տարիքի ստեղծագործությունները չեն պահպանվել, հնարավոր է որ հենց հեղինակը ինքն է դրանք գրելուց հետո ոչնչացրել։ Արձակուրդները Կաֆկան անց էր կացնում սիրելի քեռու՝ մասնագիտությամբ բժիշկԶիգֆրիդի մոտ, Թրիշ քաղաքում՝ Պրահայից դեպի հարավ արևելք։ 1901 թ. Կաֆկան հաջողությամբ հանձնում է հասունության քննությունը և մեկնում է Գերմանիայի ծայր հյուսիս՝ Նորդերնեյ և Հելգոլանդ կղզիներ։
1923-1924 թթ. ձմռանը Կաֆկայի առողջությունը զգալիորեն քայքայվում է։ Առողջարանային հանգիստը անզոր է լինում կազդուրել Կաֆկայի քայքայված առողջությունը։ Կաֆկան ժամանակ առ ժամանակ կորցնումէ խոսելու ունակությունը, այլևս չի կարողանում պինդ սնունդ ընդունել։ 1924 թ. հունիսի 3-ին վատթարացող հիվանդության հետևանքով վատ սնվելու արդյունքում՝ հետզհետե թուլանալով Կաֆկան կնքում է իր մահկանացուն։ Կաֆկայի գերեզմանը գտնվում է Պրահա Շտրաշնիցում Prag-Straschnitz։