
Մեքսիկայի մայրաքաղաքի թատրոններից մեկում մուլտֆիլմի ցուցադրության ժամանակ անհայտ անձը կրակել է 10-ամյա տղայի գլխին,- գրում է Вести. ру-ն: Երեխային հիվանդանոց են հասցրել, սակայն կյանքը փրկել չի հաջողվել: Հետաքրքիրն այն է, որ կինոթատրոնում գտնվողներից ոչ մեկը կրակոցի ձայնը չեն լսել: Թատրոնը ժամանակավորապես փակվել է, կատարվում է հետաքննություն: