ԲՀԿ-ն Ռ. Նազարյանին ներկայացրեց ՀԷՑ-ի պարտքերի փոխհատուցման մեխանիզմներ, որոնք չեն հանգեցնի թանկացման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԲՀԿ խմբակցությունում տեղի է ունեցել հանդիպում Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի եւ հանձնաժողովի անդամների հետ։ Աշխատանքային քննարկման ընթացքում ԲՀԿ պատգամավորները ներկայացրեցին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ իրենց մտահոգությունները, ինչը հանգեցնելու է այլ ապրանքների եւ ծառայությունների շղթայական թանկացման։

ԲՀԿ պատգամավորները հանձնաժողովի անդամների հետ քննարկեցին նաեւ խմբակցության պատրաստած մասնագիտական առաջարկությունների փաթեթը, որի կիրառումը հնարավորություն կտա առողջացնել էլեկտրաէներգետիկական համակարգի ամբողջ շղթան։ Բացի դա՝ ԲՀԿ-ն ներկայացրեց ՀԷՑ-ի պարտքերի փոխհատուցման այնպիսի մեխանիզմներ, ինչը չի հանգեցնի սակագնի բարձրացման։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նշեց, որ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ քննարկումների ընթացքում «Բարգավաճ Հայաստանի» ներկայացրած առաջարկությունների մոտ 50 տոկոսն ընդունվել է։

Ինչ վերաբերում է հայտ ներկայացրած՝ էլեկտրաէներգիա արտադրող կազմակերպություններին առնչվող բազմաթիվ հարցերին, ապա դրանք ԲՀԿ-ն կբարձրացնի առաջիկա խորհրդարանական լսումների ժամանակ՝ նշյալ կազմակերպությունների ղեկավարների առաջ։

ԲՀԿ մամուլի ծառայություն




Լրահոս