Քենեդուն էլ եմ ես սպանել. Ռուբեն. Հայրապետյան. (ձայնագրություն)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռուբեն Հայրապետյանը հերքում է հրապարկված այն լուրը, թե ծեծել է “Փյունիկ” ֆուտբոլային ակումբի աշխատանքից ազատված բժիշկ Վարդան Հովասափյանին:
“Ես նման բան չեմ արել, գնացեք իմ գործի տեղը հարցրեք, գնացեք հարցրեք բժշկին, ես մի շաբաթ ա չեմ էլ գնացել կաբինետ: “Փյունիկ” ակումբը բժշկին ազատել է աշխատանքից, մարդիկ վերցնում են, գրում են”,-“Ա1+”-ին հայտնեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Պարոն Հայրապետյանի խոսքերով՝ նույն տրամաբանությամբ, որքան չբացահայտված դեպքեր կան, կարող են իրեն վերագրել;
“Պատրիս Լուլումբային էլ եմ ես սպանել, Քենեդիին էլ եմ ես սպանել, ինչքան շառեր կա իմ վրա գրեք, ես պատրաստ եմ, արդեն իմունիտետ եմ ձեռք բերել: Ես մեկն եմ, դուք շատ եք”,-նշեց Ռուբեն Հայրապետյանը:
 




Լրահոս