ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում մարդու մահ առաջացրած ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ։
2015թ. հունիսի 2-ին՝ ժամը 05:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում միմյանց են ընդհարվել քաղաքացիներ Հ. Սարգսյանի վարած «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի և Վ.Մնացականյանի վարած «Ռենո» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո «Ռենո» մակնիշի ավտոմեքենան ընդհարվել է թիվ 18 էլ. սյանը։
Վթարի հետևանքով «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Սուսաննա Խաչատրյանին անզգուշությամբ պատճառվել է մահ, իսկ վարորդներ Հ.Սարգսյանը, Վ.Մնացականյանը և վերջինիս ուղևոր Արմենուհի Ալեքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին