
Լոնդոնի «Չելսի»-ն կպայքարի Թուրինի «Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի համար։ Ակումբը միացել է ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար մղվող պայքարին:
Անգլիական ակումբը ֆուտբոլիստի համար առաջարկել է 80 միլիոն ֆունտ ստեռլինգ: Պոգբայի տրանսֆերի համար պայքարելու մտադրություն ունեն նաև «Մանչեսթեր Սիթի»-ն, ՊՍԺ-ն, Մադրիդի «Ռեալ»-ը և «Բարսելոնա»-ն։