Հրդեհ` Չարբախում. 3 և 5 տարեկան երեխաներին փրկել են բնակիչները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 2-ին, ժամը 19.15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վերին Չարբախ թաղամասի 3-րդ փողոցի թիվ 45 տանը (ներսում երեխաներ կան):

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ԱԻԱԽ-ն և չորս մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.42-ին, մարվել` 19.56-ին:

Վերին Չարբախ թաղամասի Մարկվարտի փողոցի թիվ 45 տանն ամբողջությամբ այրվել է հյուրասենյակը՝ գույքով (մոտ 20 քմ), մասամբ՝ ննջասենյակը գույքով (մոտ 5 քմ), շքամուտքը (մոտ 15 քմ) և պատշգամբը (մոտ 3 քմ):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեխաները (3 և 5 տարեկան) տնից դուրս են բերվել տեղի ուժերով. վնասվածքներ չունեն:




Լրահոս