«Սթար»-ը շուրջ 1 մլն դրամ է պարտք «Մանան» ընկերությանը, որը «Սթար»-ին մատակարարում է սեփական արտադրության գինու 5 տեսականի: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց ընկերության սեփականատեր Ավագ Հարությունյանը: Վերջինս նշեց, որ իրենց չի հաջողվում «հետ ստանալ» սուպերմարկետների ցանցին մատակարարված մոտ 700 շիշ գինու դիմաց կուտակված պարտքը: Եւ այդ բանակցություններն արդեն մեկ տարի է՝ շարունակվում են: «Ամեն անգամ գցում է: Զանգում ենք, զանգերին չեն պատասխանում, հրավիրում ենք հանդիպման, թողնում են գնում: Իհարկե, մենք ստանալու բազմաթիվ ձեւեր ունենք՝ ընդհանուր ընկերներ, ընդհանուր կրիմինալ, բայց որպես գործընկեր՝ դեռ հանդուրժում ենք»,-պատմեց Հարությունյանը՝ հավելելով, որ բանակցությունների նոր փուլ է սկսվել «Սթար»-ի նոր սեփականատերերի հետ: Նրա տեղեկացմամբ՝ «Սթար»-ը վաճառվել է:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ