ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 17:00-ին, «Ֆոլքսվագեն գոլֆ» մակնիշի ավտոմեքենան, Երեւանի Մյասնիկյան պողոտայում դուրս գալով երթեւեկելի մասից, բախվել է էլեկտրասյանը: Պատահարի հետեւանքով ուղեւորը` Հակոբ Նադարյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը` 54-ամյա Վարդան Նադարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց եւ գիտակցության չգալով` մահացել: Վերջինս հայտնի «բոքսի հայաթի Նադալն» է, որի տան մութ պատմությանն անդրադարձել ենք «Ժողովուրդ»-ի հրապարակումներում: Հիշեցնենք, որ նա նույն «բոքսի հայաթի» իր բնակարանը վաճառել էր քաղաքացի Հրեղեն Խաչատրյանին եւ ստացած գումարը տվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի որդուն` Շահեն Պետրոսյանին: Վերջինս էլ վերցրել էր գումարն ու չէր վերադարձնում: Նադարյանները կանգնած էին երկընտրանքի առաջ. կա՛մ դատավորի որդուց ամեն կերպ հետ ստանալ գումարը եւ տալ Հրեղենին, կա՛մ կորցնել բնակարանը:




Լրահոս