«Հայաստան» կինոթատրոնի սեփականատերը Բանգլադեշցի Համիկն է. ով է բացմանը հրավիրել Գագիկ Ծառուկյանին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երկու օր առաջ վերաբացված «Հայաստան» կինոթատրոնի հետ կապված մի ուշագրավ հարց կա, որի պատասխանը մինչ օրս դեռ չի հնչել: Ո՞վ է այդ կինոթատրոնի սեփականատերը: Ինչպես հայտնի է՝ բացման արարողությանը Սերժ Սարգսյանին ուղեկցում էր ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Սակայն, պարզվում է, որ նա չէ կինոթատրոնի սեփականատերը: Այդ հանգամանքը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է նաեւ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը:

Նա ասել է, որ Գագիկ Ծառուկյանին հրավիրել են կինոթատրոնի բացմանը, եւ նա էլ գնացել է: Իսկ թե ով է հրավիրել եւ ով է այդ կառույցի սեփականատերը, Տոնոյանը չի ասել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կինոթատրոնի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի նախկին թիկնապահ Աշոտ Ավետիսյանն է, նույն ինքը` Բանգլադեշցի Համիկը: Վերջինս Հայաստանի հանրության շրջանում առավել հայտնի դարձավ 2004 թվականի ապրիլի 5-ին լրագրողների դեմ հարձակումներ կազմակերպելուց հետո: Ի դեպ, «Նեպտուն» համալիրը եւս նրան է պատկանում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս