Ուշագրավ փաստեր գազալցակայաններում գազի բալոնների պայթյուններից հետո. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գազալցակայաններում հնչած պայթյուններից հետո այս ոլորտի հետ կապված բավական ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Հայաստանում չկա մի մարմին, որը պատասխանատվություն է կրում ավտոմեքենաների վրա տեղադրվող գազի բալոնների փորձաքննության համար: Ավտոմեքենաների գազի համակարգերի շահագործման տեխնիկական անվտանգության եւ սարքին լինելու հանգամանքն ամբողջությամբ թողնված է վարորդների խղճին. տեխզննման կտրոնները, որ մեքենաների վրա փակցված են, ձեւական բնույթ ունեն:

Սա այն դեպքում, երբ ավտոմեքենաների վրա տեղադրվող գազի բալոնները շահագործման սահմանափակ ռեսուրս ունեն, եւ մասնագետները խորհուրդ են տալիս առնվազն երկու տարին մեկ այն ստուգել: Բայց մարդիկ տարիներով շահագործում են բալոնները՝ առանց պատկերացում ունենալու, թե որքանով է այն անվտանգ: Ավելին՝ փաստն այն է, որ գազի բալոնները պայթում են լիցքավորման ժամանակ, իսկ, որպես կանոն, վարորդներն այդ ժամանակ անվտանգ հեռավորության վրա են լինում, եւ տուժում են գազալցակայանների աշխատակիցները»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս