«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրիում սպանված երկու ընկերների՝ Սամվել Հակոբյանի` Մոստիկի, եւ Քրիստ Վարդանյանի գործերն աղմկալի ընթացք են ստանում: «Ժողովուրդ»-ին ՀՔԾ-ի մոտ կանգնած աղբյուրներից հայտնի դարձավ, որ այս երկու սպանությունների գործով քննչական խմբի ղեկավարի մասով ՀՔԾ-ում նախաքննություն է ընթանում: Պատճառը պաշտոնեական լիազորություններն անցնելն է: Իսկ թե կոնկրետ ինչ խախտում է թույլ տվել երկու ընկերների սպանության գործը քննող քննչական խմբի ղեկավարը, մեզ առայժմ պարզել չհաջողվեց»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: