Ամիսներ առաջ, երբ «Հարսնաքար»-ի գործով նախաձեռնություն էր իրականացվում Ազգային Ժողովում, ԲՀԿ-ն հայտարարեց, որ չի միանա որեւէ նախաձեռնության, որտեղ կա «Ժառանգության» ստորագրությունը: Հիմա ԲՀԿ-ականները չե՞ն ամաչում բանակցություններ վարել «Ժառանգության» հետ, որը բացասական գնահատական չի տվել իրենց առաջարկին: «Ժողովուրդ»-ի այս հարցին ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Մենք առաջարկով հանդես ենք եկել քաղաքական դաշտում եւ սպասում ենք արձագանքներին, որեւէ երկրորդական ինտրիգային խնդրի մեջ մտնել չեմ ցանկանում: Այնտեղ, որտեղ կա ժողովրդի շահ եւ այդ շահից բխող խնդիրների լուծում, պետք է լծվեն բոլոր քաղաքական ուժերը»:
ՄՈՌԱՑԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ