«Վալենսիա» ֆուտբոլային ակումբը փորձել էր ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասին, հայտնում է Marca-ն:
Ակումբի հիմնական դարպասապահ Դիեգո Ալվեսը լուրջ վնասվածք է ստացել, ինչի պատճառով «Վալենսիա»-ն ստիպված է նրան փոխարինող փնտրել: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ «Ռեալ»-ը համաձայնել է Կասիլյասին բաց թողնել 14 մլն եվրոյի դիմաց, սակայն «արքայական ակումբ»-ը մրցակցի առաջարկին մերժումով է պատասխանել:
Այժմ «Վալենսիա»-ի հիմնական թիրախը համարվում է «Ինտեր»-ի դարպասապահ Սամիր Խանդանովիչը, ով դեմ չի լինի լքել իտալական ակումբը: