Առաջիկայում ՀՅԴ-ն պատրաստվում է մեծ ֆորում հրավիրել՝ քաղաքական ուժերի հետ քննարկելու նախօրեին իր ներկայացրած քաղաքական պլատֆորմը: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ֆորումը տեղի կունենա նոյեմբերի վերջին, լավագույն դեպքում՝ դեկտեմբերի սկզբին: Այս տեղեկությունները մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա` մինչ այդ ֆորումը ՀՅԴ-ն պատրաստվում է նախ իր պլատֆորմը քննարկել ոչ կոալիցիոն ուժերի հետ: Նշենք, որ առաջին հանդիպումը տեղի կունենա այսօր ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի միջեւ: Հաջորդ շաբաթ նախատեսված է հանդիպում ՀԱԿ-ի հետ, սակայն առայժմ հստակեցված չէ հանդիպման օրը:
ՆՈՐ ՖՈՐՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ