ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 3-ին աղմուկ-աղաղակով ձերբակալված Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն Նվեր Հովհաննիսյանն այժմ ազատության մեջ է: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ նրա մորեղբոր որդին՝ ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանն է միջնորդել, որ Հովհաննիսյանն ազատ արձակվի:  
Հիշեցնենք, որ տնօրենը մեղադրվում էր տուն-ինտերնատին հատկացված 3100 լիտր բենզինի յուրացման եւ թրաֆիքինգի մեջ: Նա աշխատանքային թերապիայի անվան տակ 2012թ. մայիսի 16-ից տուն-ինտերնատի խնամքի տակ գտնվող, ծանր հիվանդությամբ տառապող 4 անձանց մինչեւ 2012թ. սեպտեմբերի 18-ը շահագործել էր: Այժմ Հովհաննիսյանի հարազատները Վարդենիսում տեղեկություններ են տարածում, թե Նվերն այդ ամենի հետ ընդհանրապես կապ չի ունեցել եւ շուտով՝ դեկտեմբերի 7-ից, վերականգնելու է իր աշխատանքը: Հավելենք նաեւ, որ ձերբակալվելուց հետո Հովհաննիսյանը սրտի հետ կապված խնդիրներով ոստիկանությունից տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ էլ նրան ստենդավորել եւ տուն են ուղարկել:




Լրահոս