Նոյեմբերի 7-ին Ջրաշեն գյուղի տարածքով անցնող «Արտաշատյան» ջրատարում հայտնաբերված տղամարդու գլխատված դին, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, նաեւ թլպատված է եղել: Հիշեցնենք, որ դին կիսամերկ էր՝ միայն վարտիքով, գլխատված, որովայնը երկայնքով կտրված, թիկունքի շրջանում բազմաթիվ ծակած-կտրած վերքերի հետքերով: Այս դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի (սպանություն) հատկանիշներով:
ՋՐԱՏԱՐԻ ԴԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ