
ԵԽԽՎ մոնիթորինգային կոմիտեն լսել է իր զեկուցողներ Պեդրո Ագրամունտին ու Թադեուշ Իվինսկուն ՝ Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի մասին հատուկ զեկույցը:
Ինչպես Turan-ին հայտնել են ԵԽԽՎ մամլո ծառայությունից, նախօրեին Փարիզում մոնիթորինգային խմբի կոմիտեի նիստին զեկույցը հաստատվել է:
Նիստի ժամանակ նաև նշվել է, որ հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական ակտիվիստների, լրագրողների ու իրավապաշտպանների դրությունն Ադրբեջանում զգալիորեն վատթարացել է: Նրանցից շատերը հայտնվել են ճաղերի ետևում կամ հետապնդումների են ենթարկվում:
Կոմիտեն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել ընդդեմ քաղաքացիական հասարակության բռնաճնշումները: