«Զինված ուժերի պարենային ապահովումն իրականացվում է՝ համապատասխան գործող նորմերի, եւ համապատասխան կալորիականությունն ապահովվում է»:
Եթե հայտնի «գոմեշի մսի» պատմությունն այսքան հնչեղություն չստանար, հավանաբար Սեյրան Օհանյանի պարկեշտությունը հաշվի առնելով՝ կհավատայինք, որ իրավիճակը հայոց բանակում իսկապես այնպիսին է, ինչպիսին ներկայացնում է նախարարը: Իհարկե, գուցե կասկածներ ունենայինք մեր մեջ, բայց նախարարին չհավատալու հիմքեր չունեինք: Սակայն հիմա, երբ ողջ աշխարհը գիտի, որ տարիներ շարունակ մեր զինվորները սառեցված գոմեշի էժանագին միս են կերել, էլ ինչպե՞ս հավատանք նախարար Օհանյանի խոսքերին: Գոնե այս իրավիճակում չարժեր այդպես վստահ խոսել. գուցե հիմա էլ ժամկետանց պահածոնե՞ր են տրվում զինվորներին: