Armenian text to speach

Կապրենք` կտեսնենք. Էդ. Նալբանդյանը` Էլ. Մամեդյարովի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր կայացած ասուլիսի ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե վերջինս Լեռնային Ղարաբաղի հակամարտության առաջընթացի հույսեր ունի:

Մամեդյարովը նշել էր, թե հույսեր է կապում ԵԱՀԿ գործող նախագահի՝ տարածաշրջան կատարած այցի հետ: Անդրադառնալով այս հայտարարություններին` Նալբանդյանը նշեց. «Մինչ այսօր Ադրբեջանը բավական ապակառուցողական և անիրատես դրսևորում էր ցուցաբերում ԼՂՀ հարցի վերաբերյալ: Վերջին անգամ դա եղավ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին: Ներկա բոլոր երկրները միակարծիք էին ԼՂՀ հարցի վերաբերյալ, միայն Ադրբեջանն էր, որ այլ կարծիք ուներ: Եթե իրենք մտադիր են այսուհետ փոխվել ու այլ դիրքորոշում դրսևորել, այո, ինչո՞ւ ոչ, կապրենք կտեսնենք»։

Այս նույն հարցի հետ կապված ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչը նշեց. «Ադրբեջանն ունի ինչ-որ գաղափարներ, որոնք ներկայացվել են ինձ՝ Մինսկի խմբի համանախագահների կազմի ընդլայնման վերաբերյալ: Դա նոր առաջարկ չէ, բայց նման առաջարկի համար պետք է կոնսենսուս լինի: Մինսկի խումբը պետք է աշխատի իր ձևաչափով: Մենք պետք է ուժեղացնենք խաղաղությունը, ամրապնդենք կայունությունը»:




Լրահոս