Այսօր Երևանում լրագրողները ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչից խնդրեցին մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստը, որն օգտագործվում է հայ զինվորների դեմ, և այն հանգամանքի մասին, որ ԵԱՀԿ-ն կոշտ գնահատականներ չի տալիս Ադրբեջանի ապակառուցողական պահվածքի վերաբերյալ:
«Բոլորը պետք է կատարեն այն պարտավորությունները, որ վերցրել են իրենց վրա: Երկրները, որոնք միջնորդ են, պետք է աջակցեն խաղաղության ամրապնդմանը: Մենք պետք է ուսումնասիրենք, թե ինչքանով են ճիշտ այդ հայտարարությունները: Այստեղ դեսպաններ են, և ես նրանց հանձնարարում եմ պարզել այդ: Ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև մնացած դեպքերում հարցը պետք է ուսումնասիրել», – նշեց նա: