ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը դեռևս օրակարգում չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության կապակցությամբ օրակարգը դեռևս ձևավորված չէ, սակայն դրա համար ժամանակը կգա, – հայտարարել է Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսը Թբիլիսիում իր վրացի գործընկեր Գեորգի Մարգվելաշվիլիի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքերով՝ Էստոնիան աջակցում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամացկությանն ու հավատարիմ է Բուխարեստում եվրոատլանտյան դաշինքի գագաթնաժողովին ընդունված հռչակագրին, հայտնում է Новости Грузия-ն:

«… Բնականաբար, դեռևս չի ձևավորվել սա իրականացնելու համար օրակարգը: Այդ իսկ պատճառով էլ այսօր այս կապակցությամբ  հստակ գրաֆիկ մշակել չի հաջովի, սակայն դրա ժամանակն էլ կգա»,- հայտարարել է Էստոնիայի նախագահը:
Սրա հետ մեկտեղ Թոոմաս Հենդրիկ Իլվեսն ասել է նաև Վրաստանում բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտության մասին:




Լրահոս