ՈՒԵՖԱ նախագահ Միշել Պլատինին անդրադարձել է ՖԻՖԱ-ում ստեղծված իրավիճակին: Բանն այն է, որ երեկ ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը, ով մի քանի օր առաջ էր վերընտրվել այդ պաշտոնում, որոշում էր կայացրել հրաժարական տալ:
Նշենք, որ Պլատինին համարվում է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդներից մեկը: ՖԻՖԱ-ի նոր նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերից հետո:
«Ես, ինչպես և մեծ թվով ֆուտբոլասերներ, ամեն օր հետևում ենք այն նորություններին, որոնք առկա են ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սկանդալի գործով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամեն նոր այս առումով նոր տեղեկություններ են ի հայտ գալիս, կարծում եմ, որ ավելի խելամիտ է չշտապել իրավիճակը գնահատելու հարցում: Մենք հանդիպելու այլ հնարավորություն կունենանք, որի ժամանակ էլ կկարողանանք քննարկել ստեղծված իրավիճակի հետ կապված հարցեր», – նշել է Պլատինին: