Armlur.am-ին տեղեկություններ հասան, որ կեսգիշերին Երևանի 16-րդ թաղամասի 39 շենքի մոտից 20 տեղից դանակահարված և պարանոցը կտրած վիճակում տղամարդու են տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է: Փորձեցինք ոստիկանությունից պարզել դեպքի հանգամանքերը: Լրատվական վարչությունից հաստատեցին կատարվածը և հավելեցին, որ մահացածը 1972 թվականին ծնված Ազատ Առաքելյանն է:
Դեպքի հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: