ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱՏԱՆՈՒ
ԳՈՐԾՈՎ
Հոկտեմբերի 8-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Բերդ քաղաքի բնակիչ Վլադիմիր Վանեսյանի ննջասենյակի պահարանից 38 միլիոն 488 հազար դրամ արժեքով կանխիկ գումարի եւ ոսկեղենի գողության մեջ մեղադրվող Կորյուն Ալավերդյանի եւ Մայիս Խաչատրյանի դատավարությունը: Երկուսն էլ նախկինում դատված են եղել: 1970թ. ծնված Կ. Ալավերդյանը հաշվառված է ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում, սական բնակվել է Բերդում, իսկ Մ. Խաչատրյանը հաշվառված է եւ բնակվել է Վանաձորում: Կ. Ալավերդյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 38-177 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 1.1. կետերով, իսկ Մ. Խաչատրյանին՝ 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 1.1. կետերով: Այս գործով երրորդ մեղադրյալ, վանաձորցի Վահե Թումասյանը հայտնաբերված չէ, նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում: Ավելի քան 38 միլիոն դրամ արժողությամբ գողոնից ոստիկանները հայտնաբերել են միայն մեկ ոսկե մատանի: Ամբաստանյալները դատարանում հայտարարեցին, որ առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն համարում: Իսկ տուժող Վլադիմիր Վանեսյանն էլ նշեց, որ իրեն չի հետաքրքրում, թե սույն քրգործով դատավարության արդյունքում ով կդատվի, ինքն իրենից գողացված հարստության վերադարձն է պահանջում: Ամբաստանյալների պաշտպանները պնդում են, որ այս քրեական գործը հորինված է, իսկ իրեղեն ապացույց ճանաչված ոսկե մատանին ամբաստանյալ Մ. Խաչատրյանի տուն է «գցվել» ոստիկանների կողմից:  Դատական հաջորդ նիստը նշանակված է նոյեմբերի 15-ին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս