Հասարակության հանդեպ ստանձնած պարտավորություններին հավատարիմ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) շրջանակներում իրականացված սոցիալական ներդրումների՝ 2014թ.-ի բյուջեն: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության առաջին իսկ օրվանից ԿՍՊ-ն դարձել է ընկերության ռազմավարության առանցքային ուղղություն: ԿՍՊ-ն ինտեգրված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ թե՛ կարճաժամկետ, և թե՛ երկարաժամկետ ծրագրերի սահմանման և իրականացման գործընթացում:
Ընդհանուր առմամբ, 2014 թ.-ի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2.045.000.000 դրամ է հատկացրել սոցիալական ներդրումների իրականացման նպատակով՝ հետևյալ ոլորտներում՝
- 1) Կրթություն – 008.000 դրամ
- 2) Մշակույթ – 800.000 դրամ
- 3) Շրջակա միջավայրի պաշտպանություն, բնապահպանական իրազեկում ու կրթություն –190.000.000 դրամ
- 4) Առողջապահություն –237.792.000 դրամ
- 5) Համայնքային զարգացում –135.000.000 դրամ
- 6) Սպորտի և առողջ ապրելակերպի խրախուսում –121.400.000 դրամ
2014 թ.-ի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաև ստանձնել է մի շարք կարևոր նախաձեռնությունների և ծրագրերի, ինչպես օրինակ՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի, Երևան քաղաքի 2796-ամյակին նվիրված հանդիսությունների, Վիլյամ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին նվիրված միջոցառումների, «Մեծ չեմպիոններ» և «100 վայրկյան» նախագծերի հովանավորությունը՝ տրամադրելով շուրջ 252.000.000 դրամ:
Այսպիսով, կորպորատիվ պատասխանատվության ոլորտում և հովանավորչական ծրագրերի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից 2014թ. ընթացքում իրականացվել է 2.297.000.000 դրամի ներդրում: