Նոյեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա գրական-երաժշտական երեկո` նվիրված Կոմիտաս վարդապետին: «Նվիրվում է Կոմիտասին» խորագիրը կրող երեկոյի ընթացքում կհնչեն Կոմիտասի աշխարհիկ երգերը: Բացումը կազդարարի Արմեն սարկավագ Սահակյանը: Երեկոյի գրական մասը կապահովի Խորեն Լեւոնյանը, իսկ կոմիտասյան երգերը կկատարի երիտասարդ տենոր Արտակ Ալավերդյանը` նվագակցությամբ Կատարինե Հովսեփյանի: Համերգի մուտքն անվճար է: «Կոմիտասին պետք է նվիրվել, պետք է անընդհատ կատարել նրա գործերը, որպեսզի նա չդառնա թանգարանային արժեք` երգերից շատերի քիչ հնչելու կամ այնքան էլ հայտնի չլինելու պատճառով»,-նշել է Արտակ Ալավերդյանը: Ի դեպ, երիտասարդ տենորը երգել է մանկուց, սակայն երգարվեստով լրջորեն սկսել է զբաղվել 24 տարեկանից: Մինչ Կոմիտասի անվան Երեւանի պետական կոնսերվատորիան ավարտելը Արտակը ստացել է քաղաքագետի կրթություն, ունի տնտեսագիտության թեկնածուի կոչում: Այժմ սովորում է ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի մոտ: Երաժիշտն իր ապագան տեսնում է օպերային արվեստում, ցանկանում է նպաստել հայ երգի տարածմանը, հատկապես Կոմիտասին ճիշտ ներկայացնելուն:
ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ