Լուկաս Մոուրան երկարաձգել է ՊՍԺ-ի հետ պայմանագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՍԺ-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Լուկաս Մոուրան ակումբի հետ նոր պայմանագիր է ստորագրել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

22-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2019 թվական: «Ես շատ երջանիկ եմ այստեղ: Կարծում եմ, որ ինձ կհաջողվի օգնել թիմին ավելի շատ տիտղոսներ նվաճել: Ես երազում եմ ակումբի պատմության մեջ մտնելու մասին», – հայտնում է բրազիլացին:

Հիշեցնենք, որ Լուկաս Մոուրան փարիզցիների կազմում անցկացրել է 114 հանդիպում և ակումբի հետ 8 տիտղոս նվաճել:




Լրահոս