Զինվորական մարդ եմ, չի՞ կարելի տեղափոխվել Հայաստան. Մովսես Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը տեղափոխվելու է Հայաստան՝ շարունակելու իր ծառայությունը ՀՀ բանակում:

Նշվածի վերաբերյալ Armlur.am-ը զրուցեց Մովսես Հակոբյանի հետ:

-Պարոն Հակոբյան, այդ լուրերը համապատասխանու՞մ են իրականությանը:

-Չգիտեմ:

-Նման բան նախատեսվու՞մ է:

-Ես նման բան չեմ նախատեսում:

-Իսկ ո՞վ է նախատեսում կամ առաջարկ եղե՞լ է:

-Ոչ, առաջարկ չի եղել: Մեզ չեն առաջարկել:

-Եթե նման առաջարկ լինի, կհամաձայնե՞ք:

-Դուք զինվորական պիտի լինեք, որ ես կարողանամ հարցին պատասխանեմ:

-Ամեն դեպքում, եթե առաջարկ չկա, Դուք էլ տեղյակ չեք, ապա ինչու՞ են նման լուրեր շրջանառվում:

-Իսկ ինչա՞, չի՞ կարելի տեղափոխվել Հայաստան: Զինվորական մարդ եմ, ծառայում եմ հայկական բանակում, որտեղ էլ տեղափոխեն՝ ծառայելու եմ: Երբ տեղափոխվեմ, դուք կիմանաք:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս