Ժողովուրդ. Սկանդալային փաստեր` Սուրեն Զոլյանի գործունեության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի գործունեության վերաբերյալ սկանդալային փաստեր են ի հայտ գալիս: Ըստ “Ժողովուրդ”-ի՝ ԵՊԼՀ-ում նրա պաշտոնավարման ժամանակ ստեղծվել է “Միջազգային լրագրություն” գիտաուսումնական կենտրոն, որը գործում է ապօրինի կերպով: Բանն այն է, որ նորաստեղծ կենտրոնը, ՀՀ օրենսդրության համապատասխան, պետք է ՀՀ ԿԳՆ կողմից ստանար թույլատրություն, ինչը չի արվել: “Ժողովուրդ”-ի աղբյուրների պնդմամբև նման թույլատրություն չէր էլ կարող լինել, քանի որ տվյալ կենտրոնը չի համապատասխանում օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ պայմաններին: Այս կենտրոնի ղեկավար Տանյա Հովհաննիսյանը թերթի հետ զրույցում հերքեց այդ լուրերը. “Կենտրոնը գործում է ԵՊԼՀ համապատասխան օրենքով և հրամաններով”: Համաձայն “Ժողովուրդ”-ի տեղեկություններիև ՀՀ ԿԳՆ-ն այս ոլորտում արդեն իսկ սկսել է ուսումնասիրություններ կատարել:




Լրահոս