
Հայազգի ֆուտբոլիստ Արթուր Եդիգարյանը քվեարկության արդյունքում ճանաչվել է Մինսկի «Դինամո»-ի` մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Նա ստացել է ակումբի կայքում անցկացված հարցման ձայների 57.7 տոկոսը: Նախորդ ամիս Եդիգարյանը մասնակցել է բոլոր 5 խաղերին, դարձել է մեկ գոլի հեղինակ և ստացել մեկ դեղին քարտ: Երկրորդ տեղը գրավել է Ֆատոս Բեչիրայը, ով հավաքել է 16.3 տոկոս ձայն:
«Նրա օգտին քվեարկել է 138 մարդ, ինչը 100-ով ավելի է Ֆատոս Բեչիրայի ցուցանիշից: Հիանալի արդյունք է: Շնորհավորում ենք Եդիգարյանին»,- գրում է «Դինամո»-ի կայքը: