Հրապարակ. Հայաստանից Իրան ոչխար չի արտահանվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է, թե տեւական ժամանակ է, ինչ Հայաստանից Իրան ոչխար չի արտահանվում: Պատճառը Իրանում չորս անգամ արժեզրկված ազգային դրամն է, այն դոլարի վերածելը ձեռնտու չէ իրանցի գործարարներին, որոնք այստեղ դոլարով էին ոչխարներ գնում: Արդյունքում շահել է հայաստանյան սպառողը. երբեմնի 3,5 հազար դրամի փոխարեն ոչխարի մեկ կիլոգրամ միսը շուկաներում այլեւս 2 հազար է: Որոշակի քանակի ոչխարի թարմ միս է արտահանվում Արաբական Միացյալ Էմիրություններ` ինքնաթիռներով, առանձնապես ոչ մեծ ծավալներով:




Լրահոս