ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում մահացել է աշխարհում ամենածեր կատուն: Ինչպես հայտնում են Գինեսի ռեկորդների գրքի կայքում, Թիֆանի 2-րդ անվամբ կատուն սատկել է քնած ժամանակ 27 տարեկան 2 ամսեկան ու 20 օրեկան տարիքում:
Թիֆանի Երկրորդը ծնվել է 1988թ մարտի 13-ին Սան Դիեգո քաղաքում: Կատվի տիրուհի Շերոն Վուրհիսը 10 դոլարով գնել է կատվին տեղի կենդանաբանական խանութից, երբ կատուն եղել է 6 շաբաթական:
Կատվի տիրուհին պատմել է, որ մինչ մահը կատուն լավ տեսողություն ու լսողություն է ունեցել: Սրա հետ մեկտեղ կատուն տառապել է արյան բարձր ճնշումից: