ՍԱՊԾ պետի մամուլի քարտուղար Նուարդ Առաքելյանը տեղեկացնում է, որ ստուգում կիրականացվի «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ում:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մայիսի 3-ի հրամանով՝ հունիսի 4–ից մինչև հունիսի 17-ը ստուգում կիրականացվի «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ում՝ ընկության կողմից արտադրվող պաստերացված կաթի և մածունի համապատասխանությունը սննդամթերքի անվտանգության բնագավառը կարգավորող Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով ներկայացվող պահանջներին բացահայտելու նպատակով:
Նշենք, որ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ «Մարիլայի» կողմից արտադրված պաստերացված կաթը ՄԱՖԱՄ և ԱՑԽՄ, իսկ մածունը՝ ԱՑԽՄ ցուցանիշներով չեն համապատասխանում «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման պահանջներին: Այս մասին երեկ ահազանգ էր հնչեցվել նաև սոցիալական կայքերում: