ՀԺ. Գլխատված դին ջրանցքն է նետվել Երեվանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 6-ին Արարատի մարզի Ջրաշեն գյուղով անցնող ջրանցքում հայտնաբերված գլխատված դին ջրանցքն է նետվել Երևանից: Այլ կերպ ասած, սպանությունը կատարվել է մայրաքաղաքում: Երեկ, “Հայկական ժամանակ”-ի թղթակցի հետ զրույցում նման ենթադրություն է արել Ջրաշենի գյուղապետ Արտյոմ Ղազարյանը. “Սպանվածը հաստատ մեր գյուղի բնակիչ չի: Դիակը ջուրը բերել ա Երևանի կողմից, դրա համար էլ մտածում ենք, որ ինքը ջրանցքիև Երևանով անցնող հատվածից է ջուրը նետվել”: Ջրաշենի գյուղապետը նաև պատմել, թե ով և ինչպես է հայտնաբերել դիակը: Ոստիկանությունից երեկ “ՀԺ” թղթակցին հայտնեցին, որ դիակի ինքնությունը դեռևս չի պարզվել, միաժամանակ ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին, որ այդ դաժան ու տարօրինակ սպանությունը հենց Երևանում է կատարվել, քանի որ հանգամանքները դեռ ճշտվում են:




Լրահոս