
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2015թ. մայիսի 4-ի որոշմամբ` կասեցվել էր «ՄԻԼԿԻ ԹԱԴ» ՍՊԸ-ի «Չանախ» պանիր արտադրատեսակի արտադրությունը:
Նկատի ունենալով, որ արտադրողը սահմանված ժամկետներում Ծառայության կողմից տրված բոլոր հանձնարարականները կատարել է` խախտումները վերացրել է, արտադրական սարքավորումները ախտահանել է, թողարկել է փորձնական արտադրանք և ներկայացրել լաբորատոր փորձաքննության, ինչպես նաև «ՉԱՆԱԽ» պանրի արտադրությունը համապատասխանեցրել է «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման պահանջներին` Ծառայության պետի հունիսի 2-ի որոշմամբ սահմանված կասեցումը վերացվել է: